30/01/2014 14:29
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը իրեն մեղավոր չի համարում
Հունվարի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ կայացել է Դավիթ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննություն: Դատավորի հարցին՝ արդյոք իրեն մեղավոր համարո՞ւմ է, Դ. Խաչատրյանը պատասխանել է, որ ոչ:
Դատական նիստին չէր ներկայացել միայն տուժող Հրաչյա Սարգսյանը, և դատարանը որոշեց դատական նիստը շարունակել նրա բացակայությամբ:
Լյուքս Ստեփանյանի հայրը և մայրը դատարանից պահանջեցին առավելագույն պատիժ:
Այնուհետև դատարանում ցուցմունք տվեցին երկու վկաներ, ժամկետային զինծառայողներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը, որոնք հայտնեցին, որ դեպքի մանրամասները այնքան էլ լավ չեն հիշում: Դատարանում և նախաքննության ժամանակ տրված նրանց ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, և դատարանում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:
Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվել է