30/01/2014 11:00
Շումախերին կփորձեն դուրս բերել կոմայից
«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ իրենց սիրելի մարզիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին վստահեցնում են իտալական ԶԼՄ-ները:
Դժբախտ պատահարի հետևանքով մեկ ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող Շումախերի առողջական վիճակին շարունակում են հետևել Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները: Հիմա կարևոր խնդիրներից մեկն այն է, թե ինչ վիճակում կարթնանա մարզիկը: Բժիշկները չեն բացառում, որ խոսելու հետ կապված խնդիրներ լինեն:
«La Stampa»-ն հավաստիացնում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Շումախերին կփորձեն դուրս բերել արհեստական կոմայից: