30/01/2014 11:35
Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենքը
Ուկրաինայի Գերագույն Ռադան համաներում է հայտարարել Մայդանում բողոքի ակցիաների բոլոր մասնակիցների համար, բացառությամբ` ծանր հանցագործություն կատարածների:
Lenta.ru-ի փոխանցմամբ` օրինագծի օգտին քվեարկել է 232 պատգամավոր: Օրենքում հատուկ շեշտվում է, որ համաներումը գործելու է այն դեպքում, եթե բողոքի ակցիայի մասնակիցները ազատեն բոլոր վարչական շենքերը:
Շենքերը ազատելու համար տրվել է 15-օրյա ժամկետ:
Նշենք, որ Ուկրաինայում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են 2013 թ.-ի նոյեմբերից, երբ իշխանությունները դադարեցրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը:
Եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցների բողոքի ցույցերի կենտրոնը դարձավ մայրաքաղաք Կիևը:
Նախորդող հրապարակումներ` Ուկրաինա. Եվս մեկ գրավված նախարարություն, բախումներ երկրի այլ հատվածներում
Կիևում ցուցարարները հերթական նախարարությունն են «գրավել»
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)