31/01/2014 09:25
«Գորշ գայլերին» Հայաստանում ուղեկցել են ԱԱԾ աշխատակիցները
«Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Չնայած պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման պատճառը, սակայն ըստ որոշ լրատվամիջոցների ենթադրության, այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով։ Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, և այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները»,- գրել է «Իրավունքը»։
Թերթի` համակարգին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, վերջինիս, սակայն, ազատել են աշխատանքից այն բանի համար, որ օրերս Հայաստանի Հանրապետություն շատ հանգիստ մուտք է գործել մոտ 1 տոննա հերոյին։ Նույն աղբյուրի պնդմամբ, վերը նշված պաշտոնին, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արզուման Հարությունյանը: