31/01/2014 09:10
Հովիկ Աբրահամյանը կարող է վրեժ լուծել Փոստանջյանից
«Հրապարակում» կարդում ենք. «Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել։ Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից՝ իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար:
Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի՝ խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել։ Սակայն չհամարվելու դեպքում` Զարուհին կարող է հիշել Հովիկ Աբրահամյանի խնամի՝ համատեղությամբ ԲՀԿ ֆրակցիայի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ոչ թե 6 ամիս, այլ մի քանի 6 ամիս չի ներկայացել ԱԺ նիստերին և նրա բացակայությունը համարվել է հարգելի»,- գրել է թերթը: