31/01/2014 09:17
Նպաստներն ուշանում են, քանի որ դրանց չափերը կառավարությունը հաստատել է երեկ
Պետության կողմից տրվող ընտանեկան նպաստներն ուշանում են: Թեմայի հետ կապված «Հրապարակը» բազմաթիվ ահազանգեր է ստացել, որով բնակիչները խնդրել են պարզել ուշացման պատճառը, և վերջապես երբ կկարողանան ստանալ այն:
Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ` նպաստ կոչվածն իրենց միակ հույսն է, քանի որ կոմունալ ծառայությունների աշխատակիցներն օրը մի քանի անգամ զանգում և պարտադրում են «մի տեղից պարտքով ճարել և վճարել վարձերը», հակառակ դեպքում` սպառնում են անջատել լույսն ու գազը:
Խնդրի հետ կապված երեկ «Հրապարակը» զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանի հետ: Նրա փոխանցմամբ` հունվար ամսվա նպաստը ուշ վճարելը պայմանավորված է կառավարության կողմից 2014 թ. նպաստների չափերը հաստատելու հետ: