31/01/2014 11:51
Սաուդյան Արաբիայում զույգը բաժանվել է Քարդաշյանի պատճառով
Սաուդյան Արաբիայի բնակիչը որոշել է բաժանվել կնոջից, քանի որ նա սկսել է նմանակել Քիմ Քարդաշյանին:
Բահա քաղաքի բնակչուհին` նկատելով, թե ինչ հետաքրքրությամբ է իր ամուսինը դիտում Քարդաշյանին հեռուստացույցով, ցանկացել է հաճոյանալ ամուսնուն և նմանվել Քարդաշյանին: Կինը դիմել է պլաստիկ վիրահատության և փոխել է սանրվածքը:
Կնոջ խոսքով` ինքը նույնիսկ սկսել էր տան մեջ քայլել Քարդաշյանի նման: Ամուսինը սակայն չի հավանել կնոջ կերպարանափոխությունը, նրանք վիճել են և որոշել բաժանվել: