31/01/2014 09:31
Սուրիկ Խաչատրյանը ժամանակավորապես հեռանում է երկրից
Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից և հաստատվել Ֆրանսիայում: «Ժամանակի» տեղեկություններով՝ նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:
Մասնավորապես, գազի և բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց և ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռևս չի վաճառվել, դեռևս գնորդներ չեն հայտնվել: