01/02/2014 12:09
Գևորգ Կոստանյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ և քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկանում ենք դատախազության մամուլի ծառայությունից:
Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: