01/02/2014 09:13
«Ժամկետանց» մարզպետներից հետո` կանցնեն «բազմամյա» նախարարաց դասին
Ըստ «Հրապարակի» աղբյուրների` առաջիկա ամիսների կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում: «Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետնաց»` առավել ստույգ` «բազմամյա» նախարարաց դասը:
«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են նույն աղբյուրները` նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի` Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը: Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի` Սփյուռքի նախարարից «տարհանումը»: Նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը»: