03/02/2014 09:43
Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը մահացել է գերդոզավորումից
Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին մահացած են գտել իր տանը: Այդ մասին հայտնում է New York Post-ը:
Նախնական վարկածի համաձայն` նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Ըստ որոշ տեղեկությունների` նա մահացել է ներարկիչը ձեռքին: Դերասանը 46 տարեկան էր:
Նա խաղացել է «Կնոջ բույրը», «Մեծ Լեբովսկին», «Մագնոլիա», «Տաղանդավոր միստր Ռիպլին», «Կապոտե», «Ռոք ալիք», «Մարդ, որը փոխել է ամեն ինչ» և մի շարք այլ ֆիլմերում, իսկ «Կապոտե» ֆիլմի համար 2006 թ. ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ հայտնի մրցանակներ: