03/02/2014 15:05
Վարդան Ղուկասյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 Կետի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայկական Ժամանակի» հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել:
Ըստ նույն աղբյուրի` կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները թերթի հետ զրույցներում նշել են, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը սակայն, անհետևանք է մնացել:
Նախորդող հրապարակում՝ Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ: Քիչ եք ղրկել. Սպարտակ Ղուկասյան
Դիտեք տեսագրությունն ու գտեք Սպարտակ Ղուկասյանին. Վ. Ղուկասյանի գրասենյակ
Պարզաբանում՝ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ
Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը՝ Բալասանյանի տան վրա