03/02/2014 10:50
Վուդի Ալենի դուստրը պատմել է, որ ռեժիսորը բռնաբարել է իրեն 7 տարեկանում
Ռեժիսոր Վուդի Ալենի խորթ աղջիկը` Դիլան Ֆերոուն մեղադրել է ռեժիսորին` իրեն 7 տարեկանում բռնաբարելու մեջ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նրա մայրը` դերասանուհի Միա Ֆերոուն հանդիպել է ռեժիսորի հետ 12 տարի: Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, սակայն միասին են ապրել պարբերաբար:
Ինչպես հայտնել է Դ. Ֆերոուն` նա միանգամից այդ մասին չի պատմել մորը, իսկ երբ պատմել է, նրանք միանգամից բաժանվել են:
Դատարան դերասանուհին չի դիմել` երեխային նորից սթրեսի չենթարկելու համար: Կնոջ խոսքով` այժմ որոշել է այդ մասին խոսել, քանի որ չի կարողանում հանդուրժել նրա դեմքը ամեն անգամ, իսկ այս անգամ նրա ֆիլմը Օսկարի են առաջադրել:
Ռեժիսորը ամուսնացած է իր մյուս խորթ աղջկա` Սուն Իի հետ, ով նրանից 35 տարով փոքր է: