04/02/2014 15:05
Facebook-ը այսօր դարձավ 10 տարեկան. Սոցցանցի հաջողության ճանապարհը
Այսօր Facebook սոցիալական ցանցը դարձել է 10 տարեկան: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Այն ուսանողական նախագծից կարողացել է դառնալ ավելի քան մեկ միլիարդ մարդ միավորող սոցցանց: Ներկայացնում ենք ընկերության 9 կարևոր քայլերը՝ հաջողության հասնելու ճանապարհին:
2004 թ. փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկնեբերգը թողարկել է thefacebook.com հասցեով կայք, որի ստեղծման վրա աշխատել է նույն սենյակի իր հարևանների հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մ. Ցուկենբերգը այն անունն է ընտրել ոչ պատահաբար: Այն դպրոցում, որտեղ նա սովորել է, եղել է աշակերտների լուսանկարների և հեռախոսահամարների գիրք, որը անվանել են The Photo Adress Book, որը աշակերտները անվանել են «The Facebook»՝ դեմքերի գիրք:
2005 թ. Thefacebook անվանումից հանվեց «The»-ն: Նորաստեղծ նախագծի հեղինակները ներդրեցին 200 000 հազար ԱՄՆ դոլար ՝ facebook.com դոմեյնը գնելու համար: 2011 թ. Facebook-ը գնել է fb.com դոմեյնը՝ 8,5 մլն ԱՄՆ դոլարով:
2007 թ. Facebook-ը թույլատրել է հազարավոր ծրագրավորողներին ծրագրեր և խաղեր ստեղծել սոցցանցի համար և թույլ տալ նրանց կարողություն կուտակել սոցցանցի միջոցով:
2007 թ. Մ. Ցուկենբերգը ճանաչվել է միլիարդատեր: 23-ամյա միլիարդատերը Facebook-ի 1.6 %-ը վաճառել է Microsoft-ին 240 մլն դոլարով:
15 մլրդ դոլար կարողություն ունեցող Մ. Ցուկենբերգը տնօրինում է ընկերության 25 տոկոս բաժնետոմսերով:
2009 թ. Մ. Ցուկենբերգը հայտարարել է, որ Facebook-ը սկսել է եկամուտ տալ, ինչը կանխատեսվում էր միայն 2010 թ.:
2012 թ. Facebook-ը հայտարարել է Instagram-ը գնելու մասին: Դրանից հետո Twitter-ը դադարել է ցուցադրել իր լրահոսում Instagram-ից լուսանկարներ:
Facebook-ի ամենալարված տարիները սկսեցին այն բանից հետո, երբ այն աճուրդի հանվեց: Բաժնետոմսեը դրվել է 38 դոլարով յուրաքանչյուրի համար, սակայն շուտով դրանց արժեքը կրճատվել է մինչև 20 դոլար:
2012 թ. Մ. Ցուկենբերգը հայտարարել է, որ իրենց սոցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը: Այսպիսով, սոցցանցից օգտվում է Երկրի բնակիչներից յուրաքանչյուր յոթերորդը:
Facebook-ի իր պատմության ընթացքում մի շարք բարձունքներ և անկումներ է ունեցել, սակայն այնքանով կարևոր է դարձել մարդկանց կյանքում, որ դրանով կարող են անգամ մարդու սեռական կողմնորոշումը որոշել: