04/02/2014 09:40
Խորհրդարանում տեսախցիկներ են տեղադրում. Խոսում են նաև լսող սարքերի մասին
Երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել: Երկու տեսախցիկ տեղադրվել էր ՀՀԿ խմբակցության դռան վերևում, մի տեսախցիկ՝ դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը՝ դեպի ՀՅԴ տանող հատվածում: Արդեն օրվա երկրորդ կեսին բանվորները տեղափոխվեցին ԲՀԿ և ՕԵԿ հարկաբաժին:
«Թե ինչու է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում և որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի գործավարուհին, որ ճիգեր էր գործադրում՝ հասկանալու թե ինչ հարց էինք ուղղելու իր շեֆին, մեզ ներս չթողեց՝ պատճառաբանելով, թե Դումանյանի մոտ մարդ կա: Վերջինս չպատասխանեց նաև մեր հեռախոսազանգերին: Մինչ այս, խորհրդարանում բոլորը խոսում էին համատարած տեղադրվող լսող սարքերի մասին»,- գրել է «Հայկական ժամանակը»: