04/02/2014 10:51
Օսկարակիր դերասանի տանը հայտնաբերվել է 50 տուփ հերոին
Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի տանը, ըստ ոստիկանության տվյալների, հայտնաբերվել է 50 տուփ հերոին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Հերոինի հետ հայտնաբերվել են նաև օգտագործված ներարկիչներ և դեղատոմսով դուրս գրվող դեղեր:
Հիշեցնենք, որ 46-ամյա Ֆ. Հոֆմանին մահացած վիճակում գտել են լոգարանում:
Թմրամիրջոցների տուփերի վրա եղել են թմրանյութերի մասին գրվող ժարգոնային բառեր: Ոստիկանությունը փորձում է գտնել նրան թմրանյութ վաճառողներին:
Դերասանը երեք երեխա ուներ:
Նա հայտնի է «Կնոջ բույրը», «Մեծ Լեբովսկին», «Մագնոլիա», «Տաղանդավոր միստր Ռիպլին», «Կապոտե», «Ռոք ալիք», «Մարդ, որը փոխել է ամեն ինչ» և մի շարք այլ ֆիլմերում խաղացած իր դերերով, իսկ «Կապոտե» ֆիլմի համար 2006 թ. ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ հայտնի մրցանակներ:
Նախորդող հրապարակում՝ Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը մահացել է գերդոզավորումից