04/02/2014 12:23
Նոր մանրամասներ՝ Թևոսիկի եղբոր սպանությունից
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանում սպանվել է 41-ամյա Արթուր Սաֆարյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է: Ըստ տեղեկությունների՝ նրա վրա կրակել են շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:
Նախորդող հրապարակումներ՝ Թևոսիկի եղբոր սպանության փաստով հարուցվել է քրգործ
Թևոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալվել է Իսոն