05/02/2014 11:19
Գոռ Վարդանյանի ֆեդերացիան խուզարկել են Թևոսիկի եղբոր սպանության հետ կապված
«Դուքենդո» կարատեի ֆեդերացիայից առգրավված զենքը օգտագործվել է ֆիլմերում նկարահանումների ժամանակ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ֆեդերացիայի լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի՝ զենքը եղել է օրինական, պատկանել է ֆեդերացիային:
«Մեզ մոտ եկել էին Իսրայել Սարգսյանի հայտարարության համաձայն, որ ասել էր, որ ինքը ֆեդերացիայում անվտանգության պետ է աշխատում: Սակայն նա եղել է ֆեդերացիայի անդամ, որի լիազորությունները դադարեցվել են 2013 թ.: Այդ զենքերը օգտագործվել են մեր ֆիլմերում, և իրենցից այնպիսի վտանգ չէին ներկայացվում, ինչպես որ ներկայացվել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ի. Սարգսյանը (քրեական աշխարհում հայտնի Իսոն) ձերբակալվել է հունվարի 27-ին` հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարելու կասկածանքով:
ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի տեղեկատցմամբ՝ փետրվարի 4-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեյի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:
Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ:
Նախորդող հրապարակում՝ Մեծ քանակի զինամթերք՝ Գոռ Վարդանյանի «Յու-Քեն-Դո» ֆեդերացիայում