05/02/2014 10:12
«Ժառանգության» հանրահավաքին ԲՀԿ-ն չի միանա
«Իրավունքը» գրում է. «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ ինքնահռչակ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերադառնալով Ամերիկայից, որոշել է փետրվարի 18-ին հանրահավաք կազմակերպել: Վերջինս, երևի թե կլորիկ գումար է «կպցրել» «օբամայականներից», որի դիմաց էլ փորձում է որոշ աշխատանքներ տանել: Հետաքրքիր է արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակալությունը, որը վերջերս ակտիվ համագործակցում է ոչ կոալիցիոն ուժերի հետ, կմիանա՞ տվյալ նախաձեռնությանը: Ինչպես նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նման տեղեկության չեմ տիրապետում, չեմ կարծում, որ կմիանանք»: