06/02/2014 17:30
Հովիկ Աբրահամյան. Առաջիկայում ստեղծելու ենք գազի հարցով հանձնաժողով
Մեր առաջարկը տեղին էր, մեծամասնությունը պետք է ընդուներ այն, քանի որ դա ձեզ համար արգումենտ էր դառնալու: Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձնաժողովը: Խոսելով գազային խնդիրների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկման հետ` ասելով, որ գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է: