06/02/2014 16:03
Բռնաբարության համար ձերբակալված կալանավորը հայտնաբերվել է կախված վիճակում
Փետրվարի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում կախված վիճակում հայտնաբերվել է Համբարձում Գագիկի Ղուկեյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ այժմ նախաքննություն է ընթանում, իսկ Հ. Ղուկեյանը որևէ նամակ կամ գրություն չի թողել:
Նշենք, որ Հ. Ղուկեյանը երկու անգամ դատապարտված է եղել:
2010 թ. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևանյան լճի մոտակայքից գտնելով ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող իքնաշեն ատրճանակատիպ կոնստրուկցիա, պահել իր մոտ, այնուհետև որսորդական խանութից գնել է 2 հատ 5,6մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը 27.09.2009թ.ժամը 19-ի սահմաններում տեղադրելով հրազենի մեջ` Երևան քաղաքի Չեխովի փ.18շ.4-րդ մուտքում, նշված հրազենով կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր որովայնի շրջանում, սակայն չի մահացել և ստացված վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Դատարանի վճռով նա դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
2011 թ. Հ. Ղուկեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գալով նախկին կնոջ բնակարան, խոհանոցի հատակին կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, որն արտահայտվել է նրան խոհանոցային դանակով սպառնալով, պարանոցի, աջ ազդրի վերին երրորդի, միջին երրորդի, ստորին երրորդի առաջա-ներսային մակերեսի շրջանների, ձեխ ազդրի միջին երրորդի ներսային մակերեսի, հեշտոցամուտքի լորձաթաղանթի արյունազեղումների ու աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքի ձևերով մարմնական վնասվածքներ պատճառելով` սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:
Դատարանի վճռով նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի ժամկետով: