06/02/2014 11:20
Շարմազանով. Գազային համաձայնագրերում թաքցնելու բան չկա
«Ռուսական կողմի հետ «գազային համաձայնագրերը» հնարավորություն են տվել գազի գինը կանխատեսելի դարձնել մինչև 2018թ. և խուսափել գազի թանկացումից»,- մեկնաբանելով «գազային համաձայնագրերի» շուրջ ստեղծված իրավիճակն ու ոչ իշխանական ուժերի քննադատությունները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` իշխանությունը փորձել է անել առավելագույնը` քաղաքացիների համար համեմատաբար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու համար:
«Հայաստանը չունի գազի կամ նավթի բնական պաշարներ, իսկ այլընտրանքը կարող է լինել 400, 500 կամ 600 դոլար գինը, որը կհանգեցներ գնաճի և աղքատության մակարդակի բարձրացման»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա ասաց, որ «գազային պայմանագրի» դետալները ներկայացվելու են բոլորին, «այնտեղ, ամեն դեպքում, թաքցնելու որևէ բան չկա»: