06/02/2014 09:55
Ամեն չորեքշաբթի Գալուստ Գրիգորիչի մոտ քեֆ-ուրախություն է
ԱԺ քառօրյաներին, հատկապես չորեքշաբթիները, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու համար խորհրդարան են ժամանում նախարարները` վարչապետի գլխավորությամբ, ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակի մատույցներում տարածվում է կոնյակի անուշաբույր հոտը: Այդ ժամանակ սկսվում է ՀՀԿ խմբակցության անդամների ակտիվ ելումուտը Գալուստ Գրիգորիչի մոտ: Եվ ամեն անգամ սենյակ մտնել-ելնելուց հետո ՀՀԿ-ականների տրամադրությունը գնալով ավելի է բարձրանում:
Ի դեպ, ԱԺ միջանցքներում հայտնված տեսախցիկներից երկուսը ՀՀԿ խմբակցության սենյակի մոտ են դրված: Եվ այսուհետև ոչ միայն լրագրողները, այլ անվտանգության աշխատակիցները հնարավորություն կունենան հետևել ՀՀԿ-ականների տրամադրության բարձրացման ընթացքին»,- գրել է «Ժողովուրդը»: