06/02/2014 15:55
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում լրտեսության մեջ մեղադրվող ոստիկանի մասին
Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:
Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին:
Նախորդող հրապարակում՝ ԱԱԾ. Գնդապետը փորձել է Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ տալ