06/02/2014 14:08
Էկոնոմիկայի նախարար. Սխալ կանխատեսման համար հրաժարական չեմ տա
Մաքսային միությանը անդամակցությունից հետո կանխատեսվում է 1,5 տոկոս ինֆլյացիա, եթե բացառությւոններ չլինեն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հավելելով, որ բացառություններ լինելու են: Այն է` Մաքսային միությունից դուրս երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները կամ կփոխարինվեն ներքին արտադրանքով կամ կներկրվեն ՄՄ երկրներից:
Նախարարը նաև վստահեցրեց, որ ՄՄ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ բացառություններ լինելու են:
Արդյոք Վահրամ Ավանեսյանը հարժարական կտա, եթե ՄՄ-ին անդամակցելուց ինլֆյացիան ավելին լինի, քան կանխատեսվում է, նախարարը պատախասենց. «Ոչ, սխալ կանխատեսման համար հրաժարական չեմ տա»: