07/02/2014 16:15
Ժաննա Ֆրիսկեին բուժում են «Բժիշկ Հաուսի» մեթոդներով
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջությունը շարունակում է հուզել միլիոնավոր մարդկանց: Նրա բուժման մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նշվում է, որ երգչուհու հետ աշխատում է Ամերիկայի լավագույն մասնագետներից մեկը՝ ուկրաինացի Բրայն Կուշմիրը:
7days-ը գրել է, որ հիվանդանոցը, որտեղ բուժվում է Ֆրիսկեն, օգտագործում է, այսպես կոչված, «Բժիշկ Հաուսի» մեթոդները:
Հիվանդանոցում աշխատում է հատուկ մասնագետների 16 խումբ: Հիվանդը զննություն է անցնում բոլոր խմբերի մոտ, որից հետո յուրաքանչյուր խումբն առաջարկում է բուժման իր մեթոդը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս տարբեր տեսանկյուններից դիտարկել բուժման հնարավորությունը ու խուսափել սխալներից:
Կլինիկայի մեթոդներից մեկն էլ հիվանդին կենդանիների օգնությամբ բուժելն է: Հիվանասենյակ բերում են հատուկ վարժեցրած շների: Կարծիք կա, որ կենդանիներն օգնում են ազատվել սթրեսից ու, անգամ, մեղմացնում են ցավը:
Նշենք, որ հունվարի 20-ին պաշտոնապես հայտարարվեց Ֆրիսկեի հիվանդության մասին: Երգչուհու գործընկերները անմիջապես արձագանքնեցին ու գումար փոխանցեցին նրա բուժման համար:
Նախորդող հրապարակում՝ Ժաննա Ֆրիսկեն անճանաչելի է դարձել. Լուսանկարներ (Տեսանյութ)