07/02/2014 20:07
Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման կարիք կա
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» (ԿԲԻԾ) և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ՀՀ ԱՍՀՆ) համատեղ ամփոփեցին կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման եռամսյա երկփուլ ծրագիրը, որի նպատակն էր աջակցել երկրում նոր կենսաթոշակային համակարգի օրենսդրության արդյունավետ իրականացմանը և շահառուների սպասարկումը՝ տարածքային սոցիալական ծառայություններում։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» կողմից վերապատրաստում անցած հատուկ դասընթացավարները ստացել են վկայագրեր։
Ծրագրի առաջին փուլը սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ բոլոր մարզերում իրականացված համընդհանուր վերապատրաստման դասընթացների շարքն էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային բազմաստիճան համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարների համար հատուկ դասընթացավարների վերապատրաստումը։
Դասընթացից առաջ իրականացված նախաթեսթավորման արդյունքները բացահայտեցին, որ խիստ անհրաժշետություն կա նոր կենսաթոշակային կուտակային համակարգը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին մանրամասն ներկայացնելու, քանի որ օրենսդրական փաթեթը ծավալուն է, իսկ համակարգը բավականին բարդ` ինքնուրույն ուսումնասիրելու համար:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը, որը կազմակերպում է լայնածավալ իրազեկում, մեծ ծավալի դասընթացների իրականացման համար չունի սեփական ռեսուրսներ, և ԿՀԻԿ հիմնադրամի կարիքների գնահատման արդյունքումնախաձեռնվեցնոր դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը:
«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» իրականացրել է գրեթե 400 սոցիալական աշխատողների վերապատրաստում, ինչպես նաև առանձին կազմակերպել հատուկ դասընթացավար մասնագետների վերապատրաստում։
Այսպիսով, կենսաթոշակային օրենսդրության թեմայով սեմինարների դասընթացավարի վկայագիրէ ստացել 8 մասնագետ, ովքեր վերապատրաստման մանրամասն ուսուցում են անցել ԿԲԻԾ գրասենյակում, ՀՀ Կենտրոնական բանկում,
Կենտրոնական դեպոզիտարիայում, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում։
Բացի այդ, 114 Թեժ գծի աշխատանքը առավել ճիշտ կազմակերպելու և ծառայության որակը բարձրացնելու նպատակով, դասընթացավարների հետ համատեղ վերապատրաստվեցին նաև թեժ գծի 4 աշխատակիցները։
Վերապատրաստման արդյունավետությունը գնահատվել է դասընթացներին հաջորդած թեսթավորմամբ, որի արդյունքներով՝ ուսուցման մասնակիցների գիտելիքները և կեսնաթոշակային օրենսդրության կիրառման հմտությունները զգալիորեն ավելացել են: