07/02/2014 13:18
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետը կալանավորվել է
ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը կալանավորվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ ԱԱԾ. Գնդապետը փորձել է Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ տալ