07/02/2014 13:00
Զոհրաբյան. Եթե ուզում են՝ թող նախաձեռնությունը կոչվի «ՀՀԿ գազի հանձնաժողով»
Կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը չուներ չորս ոչ իշխանական ուժերի բարձրացրած հարցերի պատասխանը՝ ինչպես կուտակվեց 300 մլն պարտքը, ինչպես պատահեց, որ սահմանից մինչև սպառող գազի գինը տարբերություն է տալիս և ինչու վաճառվեց «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասը: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով քառօրյան, այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ հենց դրա համար ՀՀԿ-ն տապալեց իրենց նախաձեռնությունը:
Ինչ վերաբերում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե մեծամասնությունը ևս անհրաժեշտ է համարում ստեղծել գազի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով, Ն. Զոհրաբյանն ասաց, որ եթե դա իմիտացիա է լինելու, իրենք դեռ կքննարկեն՝ մասնակցել, թե՝ ոչ:
«Մենք որևէ ամբիցիաներ չունենք, եթե իրենք ցանակնում են, որ այդ նախաձեռնությունը կոչվի «Հանրապետեկան կուսակցության գազի ժամանակավոր հանձնաժողով», ապա, քավ լիցի, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց Ն. Զոհրաբյանը: