07/02/2014 10:30
Կաշառք ստանալու մեղադրանքով բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են: