07/02/2014 17:18
Քաղաքացին հացենի է հատել ու փայտանյութը հափշտակել
Հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի ծառահատում կատարելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 6-ին պարզվել է, որ 1964 թ. ծնված Իսրայել Հ.-ն ձեռքի սղոցով մեկ հացենի է հատել և փայտանյութը հափշտակել:
Նույն օրը Իսրահել Հ.-ն Ձորագետ գյուղից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: