07/02/2014 10:05
Գազի գնի պատճառով ջերմոցային տնտեսությունները հսկայական պարտքեր են կուտակել
Գազի գնի բարձրացման հետևանքով հսկայական պարտքեր են կուտակել նաև ջերմոցային տնտեսությունները և չեն կարողանում վճարել: «Ժողովուրդի» տեղեկություններով, շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով:
Նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդի» թղթակցին հայտնել է, որ պաշտոնական նամակով դիմել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը: «Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորդների՝ վճարում չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց: Հիմա նախարարությունը որևէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ: Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,- ասել է նախարարը: