07/02/2014 10:11
Յուրի Վարդանյանը վարչապետի խոսքերը որակել է որպես «օդի մեջ խոսակցություն»
«Անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը շատ լուրջ դեմքով այցելում էր Գյումրի և վստահեցնում, որ առնվազն 3 նախարարություն տեղափոխվելու է 2-րդ մայրաքաղաք` քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Բայց պարզվում է` նրա ենթական գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ դա «աշխատող տարբերակ չէ»»:
«Գյումրի տեղափոխման հարցը մասամբ բարձրացվեց, էդ ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»,- «Հրապարակի» փոխանցմամբ ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: