08/02/2014 09:54
ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը գույքի հայտարարագիր չի ներկայացրել
«Պարզվում է՝ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս չի ներկայացրել գույք և եկամոտների վերաբերյալ հայտարարագիրը։
Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ԱԺ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է։ Փոխարենն այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը. սկսել է ակտիվորեն ճամփորդել՝ մեկնելով Բրյուսել, Ամստերդամ»,- գրել է «Ժողովուրդը»։