08/02/2014 09:49
«Նաիրիտում» կրճատումներ են սկսել
«168 ժամը» հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել էին, որ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ և խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման: Սակայն «Նաիրիտի» լրատվության բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հերքել էր, որ գործարանում պատրաստվում են կրճատել աշխատակիցներին:
Ցավոք «168 ժամի» տեղեկությունները հաստատվում են, գործարանի աշխատակիցները թերթի թղթակցին հայտնել են, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկվել և տեղեկացրել, որ նրանք այլևս ապրիլ ամսից չեն աշխատելու: Նաև նշել են, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմում: