08/02/2014 09:08
ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են վարչապետին անվստահություն հայտնելու հարցում
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրիայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
«Հայկական Ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ: Դաշնակցություն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը, կարծես թե, այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են: «ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին: Այնպես որ, եթե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այլ խնդիր չծագի, եկող քառօրյան խոստանում է բավականին հետաքրքիր լինել»,- գրել է թերթը: