10/02/2014 11:22
Հայ շախմատիստները` Ջիբրալթարում
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Հայաստան) Ջիբրալթարում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և 256 մասնակիցների մեջ բաժանեց 17-18-րդ տեղերը: Մովսիսյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից` բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովից:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակեց 6, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը (Բրազիլիա)` 5,5, Երազիկ Խաչատրյանը (Նորվեգիա)` 4 միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: