10/02/2014 15:31
Հոլիվուդյան դերասանը երեկույթի ժամանակ փրկել է հյուրերից մեկի կյանքը
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Քլինտ Իստվուդը Կալիֆորնիայի Կարմել քաղաքում կազմակերպած երեկույթի ժամանակ փրկել է հյուրերից մեկի կյանքը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Երեկույթը նվիրված էր գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի բացմանը: Մրցաշարի գլխավոր կազմակերպիչը` Սթիվ Ջոնսը, ոչ մի կերպ չի կարողացել կուլ տալ պանրի կտորը, որը կանգնել էր նրա կոկորդին: Նա կարող էր խեղդվել, եթե ամենաարագը չկողմնորոշվեր 83-ամյա Իստվուդն ու չօգներ նրան:
«Իստվուդը միանգամից հասկացավ ինչ է կատարվում: Նա մոտեցավ ինձ ու օգնեց, որ շնչափողս մաքրվի: Ես մինչև հիմա զարմացած եմ: Ես 92 կգ քաշ ունեմ` ինչպե՞ս նա կարողացավ»,- պատմել է Սթիվ Ջոնսը:
Իստվուդի խոսքով` նա ամեն բան հասկացել է Ջոնսի հայացքից.
«Այդ մարդու հայացքից երևում էր, որ նա վախեցած է ու հենց այդ պահին աչքերի առաջ տեսնում է իր ապրած կյանքը: Ես հասկացա, որ օգնել է պետք ու օգնեցի: Ես էլ եմ զարմացած, թե ինչպես կարողացա այդքան արագ կողմնորոշվել»,- ասել է 82-ամյա Իստվուդը: