10/02/2014 12:10
ՀԱԿ 9 ակտիվիստները վարչական բերման են ենթարկվել
Երեկ ժամը 02-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին վարչական բերման ենթրակված 9 ակտիվիստների նկատմամբ կազմվել է ՀՀ վարչական օրենսգրքի 172 Հոդվածի 2 Մասի հատկանիշներով:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Վարչական բերման ենթարկվածներից Սարգիս Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք Ամիրյան փողոցում փորձել են պատի վրա պատկերել «Սերժ Սարգսյանի դիմանկարը՝ «Պետական դավաճան» գրությամբ»:
«Ոստիկանները տեղում չկարողացան որևէ պատճառաբանություն բերել, ամեն մեկը մի բան էր ասում, առանց ներկայանալու մեզ հրավիրեցին ՀՀ ոստիկանության բաժին, որից հետո սկսեցին բերման ենթարկել այն պատճառաբանությամբ, որ չենք ենթարկվել իրենց պահանջին: Բաժնում մնացինք 3 ժամ, որից հետո այդ արձանագրությունը կազմեցին ու մեզ բաց թողեցին»,- ասաց նա:
Բերման են ենթարկվել նաև Արեգ Գևորգյանը, Վարդան Հարությունյանը, Թաթուլ Սարոյանը, Դավիթ Վարդանյանը, Անդրանիկ Դավթյանը, Տաթևիկ Պողպատյանը, Հայկ Պետրոսյանը: