10/02/2014 14:15
Սերգեյ Միքայելյանը 68 մասնակիցների շարքում 46-րդն էր
Երեկ Սոչիում ընթացող ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակներում ասպարեզ դուրս եկան մեր երկրի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: 15+15 սկիաթլոնի մրցումներում Սերգեյը գրավեց 46-րդ տեղը: Ի դեպ, մասնակիցների թիվը 68 էր: Նշենք, որ մինչ օրս այս ցուցանիշը ձմեռային օլիմպիական խաղերումՀայաստանի մարզիկների համար լավագույնն է:
Ինչ վերաբերվում է Արթուր Եղոյանին, ասենք, որ նա զբաղեցրեց 63-րդ տեղը: