10/02/2014 10:35
Սնոուդենը ԿՀՎ տեղեկությունները բեռնել է բոլորին հասանելի ծրագրերի միջոցով
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդենը հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները ներբեռնել է բոլորին հասանելի ու պարզ ծրագրերի միջոցով: Այս մասին հաղորդում է է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Սնուդենը դրանք ներբեռնել է աշխատանքի ժամին: Ծրագրերը ներբեռնելուց հետո Սնոուդենի տրամադրության տակ է հայտնվել ավելի քան 1,7 միլիոն ֆայլ:
Գործընկերենրից եղելությունը թաքցնելու համար` Սնուդենն ասել է, որ որպես համակարգչային ադմինիստրատոր` պատասխանատու է ծառայության սպասարկման համար, և որոշակի աշխատանքներ կատարելու համար տվյալները բեռնում է այլ սերվերի վրա: