11/02/2014 09:32
«Ալիշան» գործարանի տնօրենը գազի հարցով դիմում է Նախագահի աշխատակազմ
Դադարեցված գազամատակարարման պատճառով արդեն հինգ օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը չի աշխատում: Այս պահին գործարանի տնօրենը՝ Սերժիկ Մոսեսյանը, նյութեր է նախապատրաստում, որպեսզի դատական հայց ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդը» գրել էր, որ ամիսներ առաջ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:
Ի դեպ, գործարանի տնօրենը մտադիր է չվճարել այնքան ժամանակ, մինչդեռ նորմալ չհաշվեն սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը: «Եվ Աստված գիտի, թե երբ կկարողանանք նոր արտադրանք տալ: Այսօր ես այս հարցով գնալու եմ նախագահի աշխատակազմ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է գործարանի տնօրենը: