11/02/2014 09:46
Բնապահպանության նախարարությունը 6 մլն դրամ կծախսի մեքենաների նորոգման համար
Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաև Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնապահպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդին», այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ՝ շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար։