11/02/2014 11:41
Ջուլիա Ռոբերտսի քրոջը մահացած են գտել
Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի խորթ քույրը մահացել է թմրամիջոցների չարաշահումից:
Vesti.ru-ի փոխանցմամբ` 37-ամյա Նենսի Մոութսի դիակը հայտնաբերել են լոգարանում:
Քննիչները չեն բացառում, որ դա ինքնասպանություն է եղել, սակայն պետք է անցկացվեն համապատասխան փորձաքննություններ:
Մոութսը ոչ մի նամակ չի թողել, իսկ ոստիկանները տան խուզարկության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերել:
Նշվում է, որ Ռոբերտսի խորթ քույրը բնակվում էր Լոս Անջելոսի մասնավոր տներից մեկում և զբաղվում էր կենդանիների խնամքով:
Ռոբերտսի և Նենսիի հարաբերությունները բավականին լարված էին: