11/02/2014 09:19
Վիրավորանքները ԶԼՄ-ներով տարածելը պլինտուսից ցածր կրթական մակարդակից է
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ճի՞շտ է քաղաքական գործիչներին անձնական վիրավորանք հասցնելու միտումը տեղափոխել լրատվադաշտ՝ մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության տեսքով, նշել է, որ խնդիրը կապում է նաև նրա հետ, որ և քաղաքականություն, և լրագրողական դաշտ մտել են պատահական մարդիկ: «Դա կրթական մակարդակի ՝պլինտուսի մակարդակին հասնելու հետևանք է: Դրանք բոլորը փոխկապակցած են: Իսկ վիրավորանքները բխում են դաստիարակությունից»:
Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը կերտվում է հատուկ մանիպուլյացիաների արդյունքո՞ւմ, թե՞ հարաբերություններն են այդպիսին, նշել է. «Կարծում եմ, որ երկու կուսակցությունների վերևի էշելոնում դա մանիպուլյացիա է, բայց ումով որ մանիպուլյացիա են անում, իրենք մտածում են, թե դա իրոք այդպես է, ոչ թե մանիպուլյացիա: Դրա պատճառն այն է, որ ուղղակի այդ գործիքներն են ոչ պրոֆեսիոնալ»: