11/02/2014 17:02
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվածների մեղադրանքը խստացվել է
41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ Ի. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով, (104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով) այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել):
Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:
Նախորդող հրապարակում՝ Թևոսիկի եղբոր սպանության գործը բացահայտվել է (Տեսանյութ)
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն չի ընդունում մեղադրանքը