12/02/2014 13:45
Մայքլ Ջեքսոնի երկրպագուներին կփոխհատուցեն նրա մահով հասցված բարոյական վնասը
Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները շահել են դատական հայցը, որով պահանջում էին փոխհատուցել՝ երգչի մահով իրենց հասցված բարոյական վնասը: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Դատավորը որոշել է, որ Ջեքսոնի բժիշկը, ով մեղավոր է ճանաչվել երգչի ոչ մտածված սպանության մեջ, պետք է նրա երկրպագուներին վճարի մեկական եվրո:
Հայցվորների փաստաբան Էմանուել Լյուդոն նիստից հետո նշել է, որ սա դատարանի գոյության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրպագուներին փոխհատուցում են բարոյան վնասի:
Նշենք, որ Օրլեան քաղաքի դատարան էր դիմել ընդհանուր առմամբ Մայքլ Ջեքսոնի 34 երկրպագու: