12/02/2014 10:01
ԲՀԿ-ն այս պահին այլընտրանքային դաշտում է. Կարեն Կարապետյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին՝ աղմկահարույց հարցազրույցներից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան, ընդհուպ մինչև խոսվեց այն մասին, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավարումը կստանձնի Ռոբերտ Քոչարյանը։ Շաբաթ օրն արդեն կայանալու է ԲՀԿ համագումարը։
«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին ՝ հետևելով ԲՀԿ-ի գործունեությանը՝ ի՞նչ տպավորության եք ստացել, ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր կհայտարարի՞, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն ասաց. «Առ այս պահը չի հայտարարել։ Հետագայում ԲՀԿ-ն իրեն կհայտարարի ընդդիմություն, թե կմնա այլընտրանքի կարգավիճակում ՝ չեմ ցանկանում գնահատականներ տալ։ Իրենց որոշելիքն է։ Ժամանակը ցույց կտա, թե որ քաղաքական ուժն իրեն, որ դաշտում է տեսնում։ Համենայնդեպս, ԲՀԿ-ն այս պահին այլընտրանքային դաշտում է»: