12/02/2014 11:57
Գյուղնախարարություն. Մսամթերքի շուկայում գնանկում է նկատվում
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Այս մասին ասված է Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարության մեջ.
«Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Ընթացիկ տարում ևս շարունակվում է մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` 4-5 %-ով»: