12/02/2014 16:51
Նաիրիտցիները շարժվում են նախագահական, դժգոհ են նախարարի հետ հանդիպումից
«Նաիրիտ» գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ երթով շարժվում են դեպի ՀՀ Նախագահի նստավայր:
Նրանք մինչ այդ հավաքվել էին կառավորւթյան շենքի մոտ և պահանջում էին ինչպես նախորդ ամիսների աշխատավարձերը, այնպես էլ` հստակություն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց:
Նշենք, որ ցուցարար հինգ աշխատակից հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ով աշխատողներին խոստացել է, որ մինչև փետրվարի 18-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ:
Սակայն այս խոստումը չի գոհացրել նաիրիտցիներին, և նրանք երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր:
Ինչ վերաբերում է գործարանի հետագա ճակատագրին, ապա նախարարը աշխատակիցներին ասել է, որ հստակություն կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, երբ բանակցություններն ավարտվեն:
Նախորդող հրապարակում` «Նաիրիտի» աշխատակիցներն այսօր ցույց կանեն կառավարության շենքի մոտ